Աշխարհ

01.06.2015 10:00


Բլաթթերը պատմել է Պլատինիի հետ զրույցի մասին

Բլաթթերը պատմել է Պլատինիի հետ զրույցի մասին

ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլաթթերը պատմել է ՈւԵՖԱ–ի ղեկավար Միշել Պլատինիի՝ պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ իրեն արված առաջարկի մասին։

«Սկզբում Պլատինին խնդրեց անձնական հանդիպում։ Մենք մտանք իմ աշխատասենյակ, որտեղ նա ասաց. «Արի վիսկի խմենք՝ ինչպես ընկերներ»։ Ես հրաժարվեցի, բայց ասացի, որ լսում եմ նրան։ Այդ ժամանակ նա առաջարկեց ինձ ելույթ ունենալ ՖԻՖԱ–ի կոնգրեսում և հայտարարել իմ հրաժարականի մասին»,– «Blick»–ի փոխանցմամբ՝ պատմել է Բլաթթերը՝ Պլատինիի այդ առաջարկը բավական անհարգալից վերաբերմունք համարելով իր հանդեպ։

Հիշեցնենք՝ մայիսի 27–ին կոռուպցիայի մեղադրանքով Շվեյցարիայում ձերբակալվեց ՖԻՖԱ–ի 7 բարձրաստիճան պաշտոնյա, իսկ մայիսի 29–ին Բլաթթերը վերընտրվեց կազմակերպության նախագահ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը