Աշխարհ

01.06.2015 10:20


Սահակաշվիլին բացատրել է Օդեսսայի մարզպետի պաշտոնը ստանձնելու պատճառը

Սահակաշվիլին բացատրել է Օդեսսայի մարզպետի պաշտոնը ստանձնելու պատճառը

Օդեսսայի նորանշանակ մարզպետ Միխայիլ Սահակաշվիլին բացատրել է այդ պաշտոնը ստանձնելու պատճառը։ Նա պատմել է, որ միշտ տխրել է, որ այդ մարզի պոտենցյալը չի օգտագործվում՝ ինչպես հարկն է։

«Ինձ սպանում էր այն փաստը, որ հոյակապ պատմություն, բրենդ ու պոտենցյալ ունեցող այդ քաղաքը «լռվել մնացել է» ժամանակի մեջ, և գործնականում չի զարգանում»,–Սահակաշվիլիի խոսքերն է մեջբերում «Գազետա»–ն։

Վրաստանի նախկին նախագահը մեղադրել է քաղաքը ղեկավարող պաշտոնյաներին Օդեսսայի՝ բոլոր ուղություններով զարգացումն արգելակելու համար։ Նա Օդեսսան համեմատել է Թբիլիսիի հետ թե՛ ճարտարապետությամբ և թե՛ զարգացման ուղիներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը