Աշխարհ

01.06.2015 21:25


ՌԴ–ում արգելվում է հարբած վիճակում վարել նաև տրակտորներ և էքսկավատորներ

ՌԴ–ում արգելվում է հարբած վիճակում վարել նաև տրակտորներ և էքսկավատորներ

ՌԴ գերագույն դատարանը որոշում է հրապարակել, ըստ որի՝ «տրանսպորտային միջոց» հասկացությունը կներառի նաև «ինքնագնաց տեխնիկա» հասկացությունը, ինչը նշանակում է, որ հարբած վիճակում վարելն այն նույնպես արգելվում է։

Ինչպես տեղեկացնում է «Российская газета»-ն, Գերագույն դատարանը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ Սվերդլովսկի շրջանի բնակիչներից մեկը փորձել է բողոքարկել իրեն վարորդական իրավունքներից զրկելու որոշումը: Աղբյուրը նշում է, որ առաջին անգամ տղամարդուն զրկել են վարորդական իրավունքից և 30 հազ ռուբլի տուգանք նշանակել 2014թ. ամռանը՝ հարբած վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար: Մեկ ամիս անց նրան նորից կանգնեցրել են հարբած վիճակում ինքնագնաց տեխնիկա վարելու պատճառով:

Կրկնակի խախտման պատճառով տղամարդուն նշանակել են 50 հազ ռուբլի տուգանք և 3,5 տարով զրկել վարորդական իրավունքից, ինչից հետո վարորդը դիմել է դատարան՝ փորձելով ապացուցել, որ «ինքնագնաց տեխնիկան» չի համարվում տրանսպորտային միջոց: Սակայն դատարանը չի համաձայնվել տղամարդու հետ և որոշում է հրապարակել, ըստ որի` «տրանսպորտային միջոց» հասկացությունը ներառում է ոչ միայն ավտոմոտոտրանսպորտային միջոցները՝ շարժիչի որոշ հզորությամբ և արագությամբ, այլ նաև տրակտորներ և էքսկավատորներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը