Լրահոս

03.02.2011 16:43


ԵՄ առաջատար երկրների ղեկավարները կոչ են արել Եգիպտոսի նախագահին անհապաղ հանձնել իշխանությունը

Ինչպես հայտնում է «Reuters» գործակալությունը՝ Եվրոպական հինգ պետության՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Իսպանիայի առաջնորդները իրենց մտահոգությունն են հայտնել Եգիպտոսում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ դեռ շարունակվում են նախագահ Մուբարաքի ու նրա հակառակորդների միջև բախումները, և կոչ են արել երկրում անհապաղ հանձնել իշխանությունը։

-Մենք մեծ ամհանգստությամբ ենք  հետևում Եգիպտոսում տիրող իրավիճակի վատթարացմանը,-ասվում է համատեղ հայտարարության մեջ՝ հրապարակված Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի աշխատակազմի կողից։

-Իշխանության հանձման գործընթացը պետք է սկսվի հենց հիմա,-ընդգծվում է փաստաթղթի մեջ։

Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախագահ Խոսնի Մուբարաքի հազարավոր կողմնակիցներ երեկ դուրս են եկել Թախրիրի հրապարակ, ուր այդ ժամանակ գտնվում էին ռեժիմի մի քանի հազար հակառակորդները։ Կողմերի միջև բախումներ են սկսվել, որոնց հետևանքով, տարբեր տեղեկությունների համաձայն, վիրավորվել է 900-ից մինչև 1500 մարդ, 5-ից 15 մարդ զոհվել է։

Այս խորագրի վերջին նյութերը