Աշխարհ

02.06.2015 10:18


Առյուծը պատառոտել է ամերիկուհի զբոսաշրջիկին ՀԱՀ–ում

Առյուծը պատառոտել է ամերիկուհի զբոսաշրջիկին ՀԱՀ–ում

Առյուծը պատառոտել է ամերիկուհի զբոսաշրջիկին և վիրավորել էքսկուրսիոն մեքենայի վարորդին Հարավաֆրիկյան Հանրապետությունում «սաֆարի տուրի» ժամանակ։

«Associated Press»–ի փոխանցմամբ՝ մեքենայի ապակիներն իջեցված են եղել, ինչը, սակայն, խստորեն արգելված է։ Առյուծը պատուհանից թռել է մեքենայի մեջ, պատառոտել կնոջը և վիրավորել վարորդին, որը փորձել է խանգարել նրան։ Անմիջապես պատահարի վայր են ժամանել բժիշկները, սակայն ամերիկուհուն փրկել չի հաջողվել։

«Սաֆարի պարկի» կայքում հատուկ շեշտվում է, որ ոչ մի տեղ դուք չեք կարող մոտենալ առյուծներին կամ այլ գիշատիչների, և մնալ անվտանգ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը