Աշխարհ

02.06.2015 19:00


Կատվի տերերը պատժել են կենդանուն՝ լվանալով նրան լվացքի մեքենայում (տեսանյութ)

Կատվի տերերը պատժել են կենդանուն՝ լվանալով նրան լվացքի մեքենայում (տեսանյութ)

ՌԴ Մագնիտոգորսկում երիտասարդ զույգը որոշել է պատժել կատվին՝ լվանալով նրան լվացքի մեքենայում։ Կենդանու տերերը տեսաձայնագրել են կատվին ծաղրող իրենց գործողությունները և տեղադրել համացանցում։

Ստորև ներկայացված կադրերում երևում է՝ ինչպես է վախեցած կատուն տանջվում ու մլավում լվացքի մեքենայի թմբուկում, երբ նրանում սկսում է ջուր հավաքվել։

«Ահա թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր կեղտոտում են մեզ»,–մեկնաբանել են տեսանյութի հեղինակները։

Երիտասարդ զույգը զվարճանում է՝ հետևելով կատարվողին։ Նրանք քննարկում են՝ կա՞ արդյոք թմբուկում օդ, և չի՞ վնասի արդյոք կատուն լվացքի մեքենան։ Լվացքը նրանք դադարեցնում են միայն այն ժամանակ, երբ սեղմվում է կատվի թաթը։

Էլեկտրոնային «Ural1.ru» պարբերականի տվյալներով՝ պատահարով սկսել են հետաքրքրվել կենդանիների պաշտպանները։ Նրանք դիմել են իրավապահ մարմիններին, որը, սակայն, արդյունք չի տվել։

«Չեն տեսնում այստեղ կոպիտ վերաբերմունք. կատվի հետ ոչինչ չի պատահել։ Իսկ հոգեբանական ինչ–որ վնասներն էլ հաշվի չեն առնվում»,–ասել է «Зоозабота» կազմակերպության կամավոր Տատյանա Սչաստլիվցևան՝ հավելելով, որ կենդանիների պաշտպանող օրենքը չի գործում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը