Աշխարհ

02.06.2015 21:20


Ֆրանսիայում 33 վրացի է ձերբակալվել՝ հանցավոր խմբի պատկանելու կասկածանքով

Ֆրանսիայում 33 վրացի է ձերբակալվել՝ հանցավոր խմբի պատկանելու կասկածանքով

Ֆրանսիայում ծնունդով Վրաստանից 33 մարդ է ձերբակալվել՝ կազմակերպված հանցավոր խմբի պատկանելու կասկածանքով։ «РИА «Новости»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Նանսի քաղաքի միջերկրամասային մասնագիտացված դատարանի դատախազի տեղակալ Գրեգորի Վեյլը։

«Ամեն օր հանցավոր խմբի առաջնորդների ղեկավարությամբ տպավորիչ քանակությամբ գողություններ են կատարվել։ Վնասի չափը հստակ դժվար է հաշվարկել, սակայն խոսքը պատկառելի թվերի մասին է»,–հայտարարել է Վեյլը՝ նշելով, որ գործի շրջանակներում սպասվում են նաև այլ ձերբակալություններ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը