Աշխարհ

03.06.2015 09:50


Պետդեպը բացառել է Ասադի հետ համագործակցության հնարավորությունը

Պետդեպը բացառել է Ասադի հետ համագործակցության հնարավորությունը

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ ցանկացած համագործակցության անհնարինության մասին։

«Դա ուղղակի անհեթեթ առաջարկ է։ Նման բան, իհարկե, չի լինի։ Մենք չենք պատրաստվում համագործակցել դաժան բռնապետի հետ ահաբեկչական խմբավորմանը դիմակայելու նպատակով»,–«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հարֆը։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը նույնն է՝ Ասադն ապագա չունի Սիրիայում։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ ՌԴ–ն պատրաստ է ԱՄՆ–ի հետ քննարկել սիրիական հակամարտության կարգավորմանը նպաստող նոր տարբերակներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը