Աշխարհ

03.06.2015 12:51


Սլավյանսկում ապամոնտաժել են Լենինի արձանը

Սլավյանսկում ապամոնտաժել են Լենինի արձանը

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում հայնել է, որ Սլավյանսկում ապամոնտաժել են Վլադիմիր Լենինի արձանը։ Նա նշել է, որ վաղ առավոտյան արձանն ապամոնտաժել է «Աջ սեկտորը»։

«Շատ կուլտուրական ձևով։ Այդ կուլտուրան դարձնել մասսայական»,–գրել է Ավակովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սլավյանսկ այցելած Եվրամիության և ԵԱՀԿ ներկայացուցիչները զարմացել էին, երբ քաղաքի կենտրոնական հրապարակում տեսել էին Լենինի արձանը։

Պատվիրակության անդամները լուսանկարվել էին արձանի մոտ՝ միաժամանակ զարմանալով, թե ինչու այն մինչև հիմա չի ապամոնտաժվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը