Աշխարհ

06.06.2015 10:01


Բանտում մահացել է Իրաքի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզը

Բանտում մահացել է Իրաքի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզը

«Վեստի»–ի տեղեկացմամբ՝ բանտում 79 տարեկան հասակում մահացել է Իրաքի նախկին փոխվարչապետ, ԱԳՆ նախկին ղեկավար Թարիք Ազիզը։

2010թ. Ազիզը դատապարտվել էր մահապատժի մահմեդական շիաների խոշտանգումներին մասնակցելու մեղադրանքով։ Սակայն նախագահ Ջալյալ Թալաբանին չէր ստորագրել դատավճիռը՝ փաստացի ներելով նրան։ Մեկ տարի անց՝ Սադդամ Հուսեինի օրոք, կրկին շիաների հետ հաշվեհարդար տեսնելու մեղադրանքով Իրաքի Գերագույն դատարանն Ազիզին դատապարտեց ցմահ ազատազրկման։

Նախկին վարչապետը, որը 2003–ին ինքնակամ հանձնվել էր Բաղդադ մտած ամերիկյան զորքերին, տառապում էր շաքարախտով, ուղեղի անոթների խցանումով և սրտային հիվանդություններով։2010–ի հունվարին Ազիզը կաթված ստացավ, որի հետևանքով կորցրեց խոսելու կարողությունը։

2013–ին նա դիմել էր Հռոմի պապին՝ խնդրելով վերջինի միջամտությունն իր մահապատիժն արագ ի կատար ածելու համար։

Ծնունդով ասորի Թարիք Ազիզը (Միխայիլ Յուհաննա) զբաղեցրել է Իրաքի տեղեկատվության նախարարի (1974–1977թթ.), արտգործնախարարի (1983–1991թթ.), կառավարության փոխղեկավարի (1979–2003 թթ.) պաշտոնները։ Սադդամ Հուսեինի ամենամերձավոր զինակիցներից մեկն էր և նրա կառավարության միակ քրիստոնյան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը