Տնտեսական

06.06.2015 12:33


Գյուղացիները փակել են Երևան-Վանաձոր մայրուղին (լրացված)

Գյուղացիները փակել են Երևան-Վանաձոր մայրուղին (լրացված)

Գյուղացիները փակել են Երևան-Վանաձոր մայրուղու Ալագյազ-Արթիկ հատվածը՝ պահանջելով բարձրացնել կաթի մթերման սակագները։ Այս մասին հայտնում է «CivilNet»–ը։

Գյուղացիների խոսքերով՝ կաթի մթերման արժեքը կտրուկ իջել է՝ 170 դրամից հասնելով 80 դրամի. բողոքի ակցիային մասնակցում են շրջակա շուրջ 22 գյուղի բնակիչները:

***

Արագածոտնի մարզ են մեկնել գյուղատնտեսության փոխնախարարներ Գրիշա Բաղյանն ու Ռոբերտ Մակարյանը: Բանակցություններից հետո գյուղացիները բացել են ճանապարհը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը