Աշխարհ

08.06.2015 14:26


Կրիշտիանու Ռոնալդուի մայրը ձերբակալվել է վարչական իրավախախտման համար

Կրիշտիանու Ռոնալդուի մայրը ձերբակալվել է վարչական իրավախախտման համար

«Ռեալ»–ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրուն, Մադրիդի օդանավակայանում վարչական իրավախախտում է կատարել։ Այս մասին հայտնում է «Газета.Ru»–ն՝ վկայակոչելով «El Mundo»–ին։

61-ամյա կինը ձերբակալվել է երկրից 55 հազ եվրո դուրս հանելու փորձի ժամանակ այն դեպքում, երբ օրենքով այդ գումարը չպետք է գերազանցի 10 հազ եվրոն։ Նրա ուղեբեռում հայտնաբերված 45 հազ եվրոն առգրավվել է։ Գումարը վերադարձնելու համար Ռոնալդուի մայրը պետք է փաստաթղթավորված բացատրություններ ներկայացնի դրա ծագման վերաբերյալ, և թե ինչ նպատակի համար է այն ծախսվելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը