Աշխարհ

08.06.2015 19:07


Չինացին Բաֆֆեթի հետ ընթրելու համար 2,35 մլն դոլար է վճարել

Չինացին Բաֆֆեթի հետ ընթրելու համար 2,35 մլն դոլար է վճարել

Ամերիկացի ներդրող, միլիարդատեր Ուորրեն Բաֆֆեթի հետ ընթրիքը «eBay» աճուրդում վաճառվել է 2 մլն 345. 678 հազ դոլարով։ Հաղթողը չինացի Չժու Են է՝ առցանց խաղերի ծրագրավորող «Dalian Zeus Entertainment Co»–ի տնօրենների խորհրդի նախագահը։

«Վեստի»–ի տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ, ամերիկացի մեծահարուստի հետ ընթրելու 76 հայտ է ներկայացվել, որոնցից 5 օր տևած աճուրդին մասնակցել է 8–ը։

2014–ին Բաֆֆեթի հետ ճաշը վաճառվել է մոտ 2 մլն 167 հազարով, իսկ ռեկորդ է սահմանվել 2012–ին, երբ անհայտ անձն այն գնել է 3 մլն 456,789 հազարով։ Այս տարի բարեգործական աճուրդը կայանում է արդեն 16-րդ անգամ։ Նախնական գին էր սահմանվել 25 հազ դոլարը։

Հաղթողը Բաֆֆեթի հետ կընթրի Մանհեթթենում՝ նյույորքյան հեղինակավոր «Smith & Wollensky» ռեստորաններից մեկում։ Նա իրավունք ունի իր հետ ընթրիքի տանել ևս յոթ մարդու։

Կայացած բոլոր աճուրդներից Բաֆֆեթին հաջողվել է հավաքել 20,2 մլն դոլար։ Ողջ հասույթը տրվում է «Glide Foundation» բարեգործական հիմնադրամին, որն ապահովում է բժշկական օգնություն և մոտ 1 մլն բաժին անվճար ուտելիք բաժանում կարիքավորներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը