Աշխարհ

08.06.2015 21:20


Պետերբուրգում կալանավորված անձը կուլ է տվել պլանշետի մասերն ու մահացել

Պետերբուրգում կալանավորված անձը կուլ է տվել պլանշետի մասերն ու մահացել

Պետերբուրգի բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ փորձել է ցուցադրաբար կուլ տալ պլանշետի կոտրված ապակին և պլաստիկ մասերը։ Այս մասին հայտնում են ՌԴ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՆԳՆ Գլխավոր վարչության մամլո ծառայությունից։

Ինչպես պատմել են ոստիկանությունից, տեղեկություն են ստացել, որ Նիկոլայ Ռուբցովի փողոցի տներից մեկի պատուհանից անհայտ անձն իրեր է նետում։ Դեպքի վայր ժամանելով՝ նրանք ձերբակալել են տղամարդուն, որը համառորեն դիմադրել է, այնուհետև սկսել է ցուցադրաբար ուտել պլանշետի կոտրված ապակին և պլաստիկ մասերը։

Իրավապահների խոսքերով՝ ոստիկաններից մեկը փորձել է խանգարել նրան, սակայն տղամարդը վնասել է նրան։ Ոստիկանության աշխատակիցը շտապօգնություն է կանչել, սակայն պլանշետի մասերը կերած տղամարդը կորցրել է գիտակցությունը և մահացել մինչև բժիշկների գալը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը