Աշխարհ

09.06.2015 08:44


Ավստրալիայում խելագարը բուլդոզերով ավերել է տունը և լխճել 4 մեքենա (տեսանյութ)

Ավստրալիայում խելագարը բուլդոզերով ավերել է տունը և լխճել 4 մեքենա (տեսանյութ)

Ավստրալական Լեյք Մաքքուորի քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է տեղի բնակիչներից մեկին, որը գողացված բուլդոզերով ավերել է տունը, և ճզմել կայանված 4 մեքենա։

Ավստրալական ոստիկանության տվյալներով՝ 48–ամյա Լեյք Մաքքուորին գողացված բուլդոզերով հետապնդել է 29-ամյա մի տղամարդու։ Հետապնդման ընթացքում էլ վարորդը տապալել է տեղի տներից մեկը, որտեղ գտնվում էր 56–ամյա մի կին՝ 15–20 տարեկան երկու դստեր հետ։

Շինության ավերումից մի քանի րոպե առաջ հարևաններից մեկը, տեսնելով՝ ինչպես է բուլդոզերը լխճում կայանված մեքենաները, շտապել է զգուշացնել տանտիրուհուն, որն աղջիկների հետ հասցրել է դուրս թռչել տնից նախքան դրա կործանումը։

Պատահարի վայր ժամանած ոստիկանության սպաները ստիպված են եղել կոտրել բուլդոզերի ապակին և վնասազերծել խելագարված վարորդին պղպեղային գազով։

Կալանավորվածի դեմ 11 մեղադրանք է ներկայացվել, այդ թվում՝ սպանության, գողության, սեփականության ոչնչացման և ձերբակալության ժամանակ դիմադրելու հոդվածներով։

Քննիչները փորձում են պարզել՝ ինչն է դրդել տղամարդուն նման գործողությունների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը