Աշխարհ

10.06.2015 01:56


Գիտնականները գտել են 10 տարով երիտասարդ երևալու գեները

Գիտնականները գտել են 10 տարով երիտասարդ երևալու գեները

Հարվարդի համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել գեների մի խումբ, որոնց շնորհիվ մարդն իր իրական տարիքից մոտ 10 տարի ավելի երիտասարդ է երևում: Ինչպես տեղեկացնում է «Zee News»-ը, «23andMe» ընկերության հետ համատեղ իրականացված հետազոտությունների ընթացքում ուսումնասիրվել են մոտ 1մլն մարդու տվյալներ։

Արդյունքում պարզվել է, որ սպիտակամորթների 10 և սևամորթների 20 տոկոսը հատուկ գեների կրողներ են, որոնք «երիտասարդացնում են» մաշկը: Հայտնաբերված գեները պատկանում են 7 կարգի: Այսպես, օրինակ, որոշ գեներ պատասխանատու են ԴՆԹ-ի վերականգնման համար, մյուս գեները պատասխանատու են լիպիդներ արտադրող բջիջների համար և այլն:

«Շատերն են նկատել, որ մուգ մաշկ ունեցող տարեցները բավականին երիտասարդ տեսք ունեն: Այդ երևույթի բացատրություններից մեկն էլ մաշկի պաշտպանիչ պիգմենտի բարձր կոնցենտրացիան էր: Սակայն մենք երիտասարդացնող ևս մեկ գործոն ենք հայտնաբերել. ստացվում է, որ այս դեպքում մաշկն այլ հատկանիշներ էլ ունի, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը», - հայտնել է հետազոտության համահեղինակ Ալեքսա Քիմբալլը՝ նշելով, որ հետազոտությունների արդյունքները կներկայացվեն Վանկուվերում կայանալիք Մաշկաբանության համաշխարհային համագումարում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը