Աշխարհ

10.06.2015 09:50


Սպիտակ տան նախկին խոսնակն այսուհետև կաշխատի «McDonald"s»–ում

Սպիտակ տան նախկին խոսնակն այսուհետև կաշխատի «McDonald"s»–ում

Սպիտակ տան նախկին մամլո քարտուղար Ռոբերթ Գիբբսը կդառնա «McDonald's»–ի՝ հաղորդակցությունների գծով տնօրենը։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը՝ ընկերության հաղորդագրությանը հղումով։

Նա կլինի պետական կառույցների և հասարակության հետ կապերի պատասխանատուն։ Գիբբսի նպատակն է բարձրացնել արագ սննդի ռեստորանների ցանցի հեղինակությունը։

Սպիտակ տան նախկին խոսնակը եղել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ խորհրդականը վերջինի նախընտրական արշավի ժամանակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «McDonald's»–ը մտադիր չէ բիզնես սկսել Ղրիմում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը