Աշխարհ

10.06.2015 18:52


Միսթեր Բինը 12 մլն դոլարով վաճառել է իր «McLaren F1»-ը (լուսանկարներ)

Միսթեր Բինը 12 մլն դոլարով վաճառել է իր «McLaren F1»-ը (լուսանկարներ)

Աշխարհահռչակ բրիտանացի դերասան Ռոուեն Աթքինսոնը, ով ավելի հայտնի է որպես Միսթեր Բին, վաճառել է իր «McLaren F1» մակնիշի ավտոմեքենան 12 մլն դոլարով: Ինչպես տեղեկացնում է «Express»-ը, մեքենան, որը վաճառվել է «Taylor and Crawley» գործակալության միջոցով, գնել է Մեծ Բրիտանիայի բնակիչներից մեկը:

Աթքինսոնը գնել է իր մեքենան 1997թ.՝ մոտ 810 հազ դոլարով: 2009-ին և 2011-ին դերասանը ՃՏՊ–ի մասնակից է դարձել: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին ՃՏՊ-ի ժամանակ դերասանը չի կարողացել կառավարել մեքենան թաց ճանապարհին, և բախվել է սյանը: Մեքենան բռնկվել է, իսկ Աթքինսոնը, բարեբախտաբար, միայն ուսն է վնասել։

ՃՏՊ-ից հետո Աթքինսոնը դիմել է ապահովագրական ընկերություն և ստացել Մեծ Բրիտանիայի համար գրեթե ռեկորդային՝ 1 մլն 365 հազ դոլար, որն օգտագործել է մեքենան վերանորոգելու համար:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը