Աշխարհ

10.06.2015 21:49


Պերմում ձերբակալվել է երկրի ամենատարեց թմրավաճառ կինը (տեսանյութ)

Պերմում ձերբակալվել է երկրի ամենատարեց թմրավաճառ կինը (տեսանյութ)

Պերմում իրավապահները հերոինի վաճառքով զբաղվելու կասկածանքով ձերբակալել են 81–ամյա թոշակառու բաբա Նյուրային։ Վերջինը պատմել է, որ թմրադիլլերի հմտություններն իրեն սովորեցրել է թոռը, որն, ի դեպ, արդեն բանտում է։

Հարցաքննության ժամանակ բաբա Նյուրան պատմել է, որ հանցավոր գործունեությամբ է սկսել զբաղվել նոր զգացողություններ ունենալու համար։ Բացի այդ, նա համոզված է, որ «կյանքում պետք է ամեն բան էլ փորձել»։

Բաբա Նյուրայի գործունեությունը բացահայտվել է թմրանյութերի գնորդների միջոցով։ Իրավապահները ստուգման ժամանակ թոշակառուի մոտ 4 գրամ հերոին են հայտնաբերել. ծեր կինն արդարացել է, թե գտել է դա։

Բացահայտվել է վաճառքի պարզագույն եղանակը. գնորդը զանգահարել է քաղաքային հեռախոսին, հայտնել գաղտնաբառը, բաբա Նյուրան էլ թմրանյութը տարել է փողոց և ստացել գումարը։

Ներկայումս կնոջից ստորագրություն է վերցվել քաղաքից չհեռանալու մասին։ Թմրանյութերի իրացման և պահպանման համար տարեց կնոջը մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը