Աշխարհ

13.06.2015 20:00


Էյնշտեյնի 27 անձնական նամակները վաճառվել են (լուսանկար, տեսանյութ)

Էյնշտեյնի 27 անձնական նամակները վաճառվել են (լուսանկար, տեսանյութ)

ԱՄՆ «Profiles in History» աճուրդում վաճառվել են Ալբերտ Էյնշտեյնի անձնական նամակները։ «Россия 24»–ը հայտնում է, որ հանրահայտ ֆիզիկոսի 27 նամակները վաճառվել են 420 հազ. դոլարով։

Նշվում է, որ նամակների այս հավաքածուն հնարավորություն է տալիս իմանալու՝ ինչի մասին էր մտածում Էյնշտեյնը, երբ զբաղված չէր լինում գիտական թեորեաների քննարկմամբ։

Նամակներից մեկում, օրինակ, ֆիզիկոսը հորդորում է որդուն ավելի լուրջ վերաբերվել երկրաչափության ուսումնասիրմանը։ Իսկ իր քեռու 70–ամյակին նվիրված նամակում Էյնշտեյնը հիշում է խաղալիք շոգեքարշի մասին, որը իրեն քեռին էր նվիրել։ Հենց այդ խաղալիքն էլ Էյնշտեյնին դրդել էր զբաղվել գիտությամբ։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը