Աշխարհ

15.06.2015 09:50


Թբիլիսիի ջրհեղեղը երկրին 50 մլն լարիի վնաս է պատճառել (տեսանյութ)

Թբիլիսիի ջրհեղեղը երկրին 50 մլն լարիի վնաս է պատճառել (տեսանյութ)

Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հասցրած վնասը 50 մլն վրացական լարի են գնահատել։ Այս մասին, «Վեստի»–ի տեղեկացմամբ, ասել է երկրի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին։ Վերջինը նաև հայտնել է, որ նախնական տվյալներով՝ 12 մարդ է զոհվել, ևս 24–ը՝ անհայտ կորել։

«Թբիլիսիի պատմության մեջ երբրևէ նման ջրհեղեղ չի եղել»,–ասել է Ղարիբաշվիլին։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, մոլեգնած տարերքը գազանանոցի ավելի քան 300 կենդանու մահվան պատճառ է դարձել, որոնց մի մասը սատկել է տեղում, իսկ փախած վայրի գազաններին ստիպված են եղել սպանել հատուկջոկատջայինները։ Փրկված կենդանիներին տեղափոխել են անվտանգ վայրեր։ Տեղացիների սիրելին՝ սպիտակ առյուծ Շումբան, սպանված է գտնվել։

Հայտնի էր դարձել նաև, որ Մոսկովյան կենդանաբանական այգին պատրաստ է օգնել Թբիլիսիի հեղեղված գազանանոցին, և ժամանակավոր ապաստանել թբիլիսյան այգու բնակիչներին։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտարարել էր Մոսկվայի կենդանաբանական այգու արտաքին կապերի ծառայության պետ Օլգա Վայնշտոկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը