Աշխարհ

17.06.2015 09:45


Իրանը և «վեցնյակը» հնարավոր է՝ հանդիպեն հունիսի 24–ին

Իրանը և «վեցնյակը» հնարավոր է՝ հանդիպեն հունիսի 24–ին

Իրանի և «վեցնյակի» արտգործնախարարները հնարավոր է՝ հունիսի 24–ին հանդիպեն Վիեննայում։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է դիվանագիտական աղբյուրը։

«Սպասում ենք նախարարների ժամանմանը հունիսի 24–ին։ Ներկայումս համաձայնեցվում են վերջին մանրամասները, շտկվում են ժամկետացանկերը։ Մինչև սահմանված ժամկետը՝ հունիսի 30–ը, երբ պետք է համաձայնության գանք, քիչ ժամանակ է մնացել։ Մենք պետք է արագացնենք գործընթացը»,– անանուն աղբյուրին է մեջբերում «ՏԱՍՍ»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը