Աշխարհ

17.06.2015 09:50


Պուտինը՝ Յանուկովիչին կաշառք տալու Պորոշենկոյի հայտարարության մասին

Պուտինը՝ Յանուկովիչին կաշառք տալու Պորոշենկոյի հայտարարության մասին

ՌԴ նախագահ Վլ. Պուտինն արձագանքել է ուկրաինացի առաջնորդ Պ. Պորոշենկոյի հայտարարությանը, թե ՌԴ–ի՝ Ուկրաինային տված 3 մլրդ դոլար վարկը կաշառք է եղել Վիկտոր Յանուկովիչին։

«Եթե ինչ–որ մեկը կարծում է, որ դա կաշառք էր, որպեսզի Յանուկովիչն ասոցացման պայմանագիր չստորագրի Եվրամիության հետ, ապա նույն հաջողությամբ կարելի է կաշառքներ համարել մյուս վարկատուների և ներդրողների տրամադրած բոլոր միջոցները, որպեսզի այդ համաձայնագիրը ստորագրվեր, իսկ դրանցում մեծ փողեր կան ամերիկյան հիմնադրամներից»,–ասել է Պուտինը։

Բացի այդ, ռուս առաջնորդի խոսքերով, պարզ չէ՝ ում է ուղղվել գումարը, եթե դա իսկապես կաշառք է եղել։

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ ՌԴ–ից ստացած 3 մլրդ դոլար վարկը կաշառք է եղել Պորոշենկոյին՝ Ուկրաինայի՝ եվրաինտեգրումից հրաժարվելու դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը