Աշխարհ

17.06.2015 10:25


Սթոլթենբերգը մեղադրել է Պուտինին պատերազմի քարոզի համար

Սթոլթենբերգը մեղադրել է Պուտինին պատերազմի քարոզի համար

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի խոսքերով՝ Մոսկվան զբաղված է միջուկային զենք «շաչեցնելով»։ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ–ի զորքերի թվի մեծացումն էլ Մոսկվայի քաղաքականության պատասխանն է։

Սթոլթենբերգին դուր չեն եկել հատկապես միջազգային ռազմա–տեխնիկական «Բանակ–2015» ֆորումին ՌԴ նախագահ Վլ. Պուտինի խոսքերը։

«Մենք մեծացնում ենք մեր ներկայությունը դաշինքի արևելյան մասում՝ ի պատասխան անվտանգության նոր, փոփոխված ճարտարապետության, ի պատասխան Ռուսաստանի առավել համառ վարքագծի Ուկրաինայում։ Այն ամենը, ինչ մենք անում ենք, լիովին համապատասխանում է մեր միջազգային պարտականություններին և համաձայնագրերին»,- Սթոլթենբերգի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

«Հայտարարությունները, որոնք մենք լսեցինք նախագահ Վլադիմիր Պուտինից, միայն հաստատում են արդեն երկար ժամանակ ՌԴ որդեգրած վարքագիծը։ Ռուսաստանի պատերազմական հռետորաբանությունն արդարացված չէ. այն վտանգավոր է և ապակայունացնող դեր է խաղում»,– հավելել է Սթոլթենբերգը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը հայտարարել էր, որ 2015–ին ռուսական բանակին ավելի քան 40 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ կմատակարարվեն, որոնք կկարողանան հաղթահարել ցանկացած, անգամ տեխնիկապես ամենակատարելագործված ՀՀՊ համակարգերը:

«Մենք կշարունակենք առանձնահատուկ ուշադրություն հատկացնել սպառազինության մեծածավալ պետծրագրի իրականացմանը, պաշտպանական արդյունաբերության համալիրի արդիականացմանը»,–հավաստիացրել էր Պուտինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը