Լրահոս

17.06.2015 11:24


Թամար Կապրելյանի հեղինակած երգը շուտով կհնչի «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ

Թամար Կապրելյանի հեղինակած երգը շուտով կհնչի «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը շուտով կհնչի «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ:

«The otherside» (Մյուս կողմը) խորագիրը կրող երգը, որի պրեմիերան կկայանա հունիսի 23–ին, կկատարեն «Genealogy» խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, ինչպես նաեւ սիրված մրցույթի Ալբանիայի, Էստոնիայի եւ Հունաստանի այս տարվա ներկայացուցիչները:

Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակ Թամար Կապրելյանի խոսքով` նմանատիպ համագործակցություններն առաջին հերթին նպաստում են նոր ծանոթություններ, կապեր հաստատելուն կամ եղածն ավելի ամրապնդելուն, ինչը միշտ հետաքրքիր է եւ, որպես կանոն, անսպասելի արդյունքների է հանգեցնում:

«Ես չափազանց ուրախ եմ, որ երաժշտությունը մեզ այնքան ամուր կապեց, որ համագործակցությունը շարունակվում է նաեւ մրցույթից հետո. չէ՞ որ երաժշտությունը մեծ եւ ընդհանրացնող ուժ ունի: Այն միավորում է, փոշիացնում մշակութային տարբերությունները եւ փակում առկա ճեղքերը: Հուզմունքս այնքան մեծ է, որ կարծում եմ կբավականացնի բոլորիս: Անհամբերությամբ կսպասեմ հանդիսատեսի արձագանքին եւ կարծիքին: Հույս ունեմ, որ արդյունքը հետաքրքիր ու գոհացնող կլինի»:

«The otherside» երգը խաղաղության եւ միասնության կոչ է, ինչպես նաեւ յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը