Աշխարհ

17.06.2015 18:15


Բլաթթերը հրաժարականից առաջ խորհրդակցություններ է ունեցել ԱՄՆ նախկին դատախազի հետ

Բլաթթերը հրաժարականից առաջ խորհրդակցություններ է ունեցել ԱՄՆ նախկին դատախազի հետ

ՖԻՖԱ–ի նախկին նախագահ Յոզեֆ Բլաթթերն իր հրաժարականից առաջ խորհրդակցել է ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ջեննի Դերքանի հետ։ Այդ մասին, «rbc.ru»–ի փոխանցմամբ, հայտնի է դարձել գերմանական «The Bild» պարբերականին։

Թերթի տվյալներով՝ Դերքանը, որը պաշտոնաթողությունից հետո զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, օգնել է Բլաթթերին խուսափել անմիջական մեղադրանքներից։ Բլաթթերը ստիպված էր հրաժարական ներկայացնել կազմակերպության շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով։

Աղմկահարույց պատմության առաջացման պատճառ դարձավ ՀԱՀ–ում 2010թ. Աշխարհի առաջնության անցկացման հետաքննությունը, երբ պարզվեց, որ կազմակերպության գործադիր կոմիտեի անդամները կաշառք են վերցրել մրցույթն աֆրիկյան մայրցամաքում անցկացնելու համար։ Այդ գործով ձերբակալվեց 14 մարդ։

Հունիսի 15–ին էլ Բլաթթերի խորհրդականը հայտարարել էր, որ ՖԻՖԱ–ի նախկին նախագահը հնարավոր է՝ վերանայի իր որոշումը, և վերադառնա կազմակերպության ղեկավարի պաշտոնին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը