Լրահոս

19.06.2015 09:15


Տանիքի թիթեղը քամուց պոկվել և ընկել է

Տանիքի թիթեղը քամուց պոկվել և ընկել է

Հունիսի 18-ին՝ ժամը 21.14-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Ավետիսյան փողոցի թիվ 4 շենքի տանիքից թիթեղներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են տանիքի թիթեղը (մոտ 10 քմ):

***

Հունիսի 18-ին՝ ժամը 20.40-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի տանիքի թիթեղները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարներն ամրացրել են թիթեղները` մոտ 3 քմ:

***

Հունիսի 18-ին՝ ժամը 20.32-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 շենքի տանիքի թիթեղը քամուց պոկվել և ընկել է` վնասելով էլ. լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հեռացրել են տանիքից ընկած թիթեղը:

Այս խորագրի վերջին նյութերը