Աշխարհ

20.06.2015 15:59


«Apple»–ը վաճառքից հանել է առաջին սերնդի «iPad mini»–ն

«Apple»–ը վաճառքից հանել է առաջին սերնդի «iPad mini»–ն

«Apple» ընկերությունը դադարեցրել է առաջին սերնդի «iPad mini» պլանշեթ–համակարգչի վաճառքը։ Համապատասխան էջն անհետացել է ընկերության առցանց խանութի կայքից։ Այս տեղեկատվությունը հաստատում է նաև «9to5mac» պորտալը։

Նշվում է, սակայն, որ պլանշեթն ամբողջությամբ չի հանվել վաճառքից. այն կարելի է ձեռք բերել այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերջացել պահեստային պաշարները։ Դրանից հետո նոր «iPad» գնողները կարող են ընտրություն կատարել «iPad Air», «iPad Air 2»,« iPad mini 2» և «iPad mini 3»–ի միջև։

Առաջին սերնդի «iPad mini»–ն ներկայացվել էր 2012թ. հոկտեմբերին։ Մինչ օրս այն համարվում էր «iPad» շարքում ամենամատչելի պլանշեթը, որը չուներ «Retina» դիսփլեյ և 64 բիթ հզորությամբ պրոցեսոր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը