Աշխարհ

20.06.2015 19:42


Թայ միլիարդատեր. «ՌԴ–ն կարող է կերակրել ողջ Ասիային»

Թայ միլիարդատեր. «ՌԴ–ն կարող է կերակրել ողջ Ասիային»

«Charoen Pokphand Group» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ, թայ միլիարդատեր Ջհանին Չեարավանոնթը կոչ է արել ՌԴ իշխանություններին խրախուսել վարելահողերի զարգացումը, որոնց ներուժը հնարավորություն է տալիս ապահովել նաև Ասիան:

Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում «Россия 24»-ի նախաձեռնած քննարկման ժամանակ Ջհանին հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես վարելահողերի աշխարհի խոշորագույն սեփականատեր, մթերքներն արտադրելու հսկայական հնարավորություններ ունի, և կարող է ընդլայնել մթերքների մատակարարման ծավալները ոչ միայն դեպի Չինաստան, այլ նաև դեպի Ասիա:

«Ռուսաստանը կարող է կերակրել Ասիայի 3 մլրդ բնակչի: Ռուսաստանում շատ լավ հնարավորություններ կան, որոնց հանդեպ ռուսաստանի բնակիչներն անուշադիր են, և չեն գնահատում այդ հնարավորությունները», - հայտարարել է միլիարդատերը, ով Ռուսաստանի ագրոարդյունաբերական համակարգ մոտ կես մլրդ դոլար է ներդրել, և «Ուղիղ ներդրումների» ռուսական ֆոնդի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ մինչև 2015թ. ավարտը պատրաստվում է ևս 600 հազ դոլար ներդնել:

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանում սննդամթերքի արտադրության մեջ պետք է ներդնենք ոչ թե 3 մլրդ, այլ 15 մլրդ դոլար», - նշել է Ջհանինը` նշելով, որ Ռուսաստանը մեծ ներուժ ունի ասիական շուկա դուրս գալու համար:

«Քաղաքական կամքն է կարևոր: Ռուսաստանում կա Վլադիմիր Պուտին: Մենք շատ ենք վստահում նրան և պատրաստ ենք ընդլայնել մեր գործողությունները: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դիտարկել այլ երկրների հնարավորությունները», - ընդգծել է միլիարդատերը:

«Այս ճգնաժամը հնարավորություն է տվել մեզ փող աշխատել Ռուսաստանում և ավելացնել սննդամթերքի արտադրության ծավալները», - նշել է Ջհանինը՝ հավելելով, որ այսօր Ռուսաստանի համար կարևոր է շարունակել բարեփոխումներ իրականացնելը, և «քանի որ Պուտինը քաղաքական կամքի կրող է, ամեն ինչը հնարավոր է դառնում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը