Աշխարհ

24.06.2015 01:12


Բարսելոնայում զբոսաշրջիկներն առևանգել են ավտոբուսը, երբ վարորդը մտել է զուգարան

Բարսելոնայում զբոսաշրջիկներն առևանգել են ավտոբուսը, երբ վարորդը մտել է զուգարան

Իսպանիայում երկու արտասահմանցի առևանգել է զբոսաշրջիկների ավտոբուսը։ Ավելի ուշ ոստիկանությունը գտել է այն թեթև մեքենայի հետ բախված։ Առևանգողները փախուստի են դիմել պատահարի վայրից։

«The Local»–ի փոխանցմամբ՝ երբ Բարսելոնայում զբոսաշրջիկների ավտոբուսի վարորդը տկարություն է զգացել և մի քանի րոպեով լքել տրանսպորտային միջոցը՝ մտնելով Կատալոնիայի հրապարակի սրճարաններից մեկի զուգարան, երկու երիտասարդ բարձրացել է առանց հսկողության մնացած ավտոբուս և որոշել զբոսնել դրանով։ Սակայն կարմրակապույտ ավտոբուսը կես կմ գնալուց հետո բախվել է կայանված մեքենային։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և հուսով է կարճ ժամանակում գտնել առևանգողներին։ Վնասված ավտոբուսը քարշակով հասցրել են արհեստանոց։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջերս Բարսելոնայի քաղաքացիները շատ են բողոքում «անդաստիարակ» եկվորներից։ Քաղաքապետ Ադա Քոլաուն խոստացել է վերահսկողության տակ վերցնել զբոսաշրջիկների հոսքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը