Աշխարհ

24.06.2015 09:54


Էրդողանը սպառնում է ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել

Էրդողանը սպառնում է ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել

Բախվելով Թուրքիայում նոր կառավարություն ձևավորելու խնդրի բարդություններին՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնում է արտահերթ ընտրություններ անցկացնել։

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ նա կարծում է, որ շատ հնարավոր է, որ կառավարության ձեւավորումը ձգձգվի մինչեւ օգոստոսի կես, ինչը նրա կարծիքով անթույլատրելի է։

«Ես կարծում եմ, որ Թուրքիան չի կարող իրեն ժամանակի նման կորուստ թույլ տալ»,- հայտարարել է Էրդողանը՝ կոչ անելով հնարավորինս արագ կառավարություն ձեւավորել։ Այս մասին գրում է «taz.de» գերմանական պարբերականը։

Ըստ Էրդողանի՝ եթե քաղաքական գործիչներն ի վիճակի չեն այդ խնդիրը լուծելու, ուրեմն պետք է ժողովուրդը լուծի։ Նա սպառնացել է ցրել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել, եթե նոր կառավարությունը չձեւավորվի 6 շաբաթվա ընթացքում։

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը