Աշխարհ

25.06.2015 10:00


Քադիրովը վարորդական իրավունք է ստացել 14 կարգի տրանսպորտային միջոցի համար (լուսանկար)

Քադիրովը վարորդական իրավունք է ստացել 14 կարգի տրանսպորտային միջոցի համար (լուսանկար)

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովն իր «Ինսթագրամում» պատմել է 14 կարգի տրանսպորտային միջոցների վարման համար վարորդական իրավունք ստանալու մասին։

«Ես վարորդական նոր վկայական ստացա։ Սա մեծ իրադարձություն է։ Այժմ իրավունք ունեմ վարելու բոլոր կարգի տրանսպորտային միջոցները»,–ասել է Քադիրովը։

Հրապարակված լուսանկարում երևում է, որ նա «A», «A1», «B», «B1», «C», «C1», «D», «D1», «BE», «CE», «C1E», «DE», «D1E» և «М» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք է ստացել։

Այդ կապակցությամբ Չեչնիայի ղեկավարը որոշել է հեծանվավազք կազմակերպել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը