Աշխարհ

25.06.2015 14:33


Եղիսաբեթ II–ին դուր չի եկել Գերմանիայի նախագահի նվերը (լուսանկարներ)

Եղիսաբեթ II–ին դուր չի եկել Գերմանիայի նախագահի նվերը (լուսանկարներ)

Եղիսաբեթ II թագուհին չի գնահատել Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի ընծան։ Գերմանացի առաջնորդը թագուհուն մի կտավ է նվիրել, որտեղ Եղիսաբեթը պատկերված է փոքրիկ աղջկա կերպարով՝ կապույտ պոնիին նստած։ Այս մասին գրում է «Վեստի»–ն՝ «Gawker»–ին հղումով։

«Մենք չէինք տեսել թագուհու դեմքին նման զզվանք այն ժամանակվանից, երբ Քեյթ Միդլթոնը թեյախմության էր եկել սխալ երանգով զուգագուլպայով»,–գրում է «Gawker»–ը։

Եղիսաբեթ II–ը Գերմանիա է մեկնել եռօրյա այցով, որը նրա 5–րդ պաշտոնական այցն է այդ երկիր։ Աղբյուրը ենթադրում է, որ դա կապված է առաջիկայում տեղի ունենալիք հանրաքվեի հետ, որի ժամանակ բրիտանացիները կորոշեն՝ կմնա՞ արդյոք երկիրը Եվրամիության կազմում։

Այցի ընթացքում առաջնորդները փոխանակվել են նվերներով։ Բրիտանացի թագուհուն է ընծայվել գերմանացի նկարչուհի Նիկոլ Լեյդենֆրոստի կտավը, որին նայելով՝ Եղիսաբեթն ասել է. «Ինչ տարօրինակ գույն ունի ձին,–այնուհետև ցույց տալով պոնիի սանձատակից բռնած տղամարդուն՝ հարցրել է,–իսկ սա, հավանաբար, իմ հա՞յրն է»։

Դատելով այցի ժամանակ արված լուսանկարներից՝ կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից թագուհին ավելի դրական լիցքեր է ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը