Աշխարհ

29.06.2015 20:51


Աշխարհի ամենատգեղ շունը 1,5 հազ դոլար է շահել (լուսանկարներ, տեսանյութ)

Աշխարհի ամենատգեղ շունը 1,5 հազ դոլար է շահել (լուսանկարներ, տեսանյութ)

Կալիֆոռնիական Փեթալումա քաղաքում ամենատգեղ շների համաշխարհային մրցույթն է անցկացվել։ 1,5 հազ դոլարի մրցանակը բաժին է ընկել Քվազիմոդո անունով 10 տարեկան շան տիրոջը։

Քվազիմոդոն պիտբուլի և հոլանդական գամփռի խառնուրդ է։ Կենդանին ողնաշարի բնածին արատ ունի, որն էլ կուզի առաջացման պատճառ է դարձել։ Այդ հատկությունն էլ որոշել է շան անունը։Քվազիմոդոն ապրել է բուծարանում, որտեղից նրան վերցրել է ֆլորիդացի մի անասնաբույժ։

Երկրորդ տեղը զբաղեցրել է չինական փուփուլավոր Սուիպի Ռեմբո անունով շունը, երրորդը՝ չիխուախուա Ֆրոդոն։

Մրցույթին, որն անցկացվում է արդեն 27–րդ անգամ, մասնակցել է 25 շուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը