Աշխարհ

30.06.2015 11:24


Հռոմի պապը կոկաինի տերևներ կծամի Բոլիվիայում

Հռոմի պապը կոկաինի տերևներ կծամի Բոլիվիայում

«The Independent»–ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բոլիվիա իր այցի ժամանակ մտադիր է կոկաինի տերևներ ծամել։

Բոլիվիայի մշակույթի նախարար Մարկո Մաչիկաոյի խոսքերով՝ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը բնական կոկաինի տերևները կհամտեսի այս հուլիսին։

Այդկերպ պոնտիֆիկոսը, որը ծնունդով Արգենտինայից է, կմիանա Հարավային Ամերիկայի բնիկ ժողովուրդների ավանդույթներին, որոնք կոկաինն օգտագործում են իբրև բնական դեղամիջոց մկանային ցավերի դեմ։

«Մենք պապին կոկաինի թեյ կառաջարկենք կամ մեկ այլ բան տրամադրության համար։ Նա ցանկություն է հայտնել փորձել այդ բույսը»,–ասել է բոլիվիացի նախարարը։

Պարբերականը նշում է, որ անմշակ կոկաինի օգտագործումն օրինականացված է Բոլիվիայում և Անդյան տարածաշրջանի այլ երկրներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը