Աշխարհ

01.07.2015 01:03


Սուրճի փրփուրի վրա պատկերներ դրոշմելու տպիչ է ստեղծվել

Սուրճի փրփուրի վրա պատկերներ դրոշմելու տպիչ է ստեղծվել

Իսրայելական «SteamCC» ընկերությունը ցուցադրել է «Ripples» տպիչը, որը կարող է բարդ պատկերներ տպել սուրճի փրփուրի վրա։

Ինչպես գրում է «N+1»–ը, տպելու համար հարկավոր է նկարներ ընտրել սմարթֆոնի հատուկ հավելվածի միջոցով։ Դրանից հետո տպիչը սուրճի հատիկներից ստացված մզվածքով 10 վայրկյանում համապատասխան պատկերը կդրոշմի ըմպելիքի փրփուրի վրա։

Ընկերությունը տպիչի վաճառքը կսկսի սեպտեմբերից, որի նախնական գինը կկազմի 999 դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը