Աշխարհ

01.07.2015 10:20


Աշխարհի ամենահարուստ մարդիկ 70 մլրդ դոլար են կորցրել Հունաստանի պատճառով

Աշխարհի ամենահարուստ մարդիկ 70 մլրդ դոլար են կորցրել Հունաստանի պատճառով

Աշխարհի ամենահարուստ մարդիկ 70 մլրդ դոլար են կորցրել արժեթղթերի շուկայում անկումների հետևանքով՝ պայմանավորված «հունական գործոնով»։ «Bloomberg»–ի հաշվարկներով՝ համեմատաբար մեծ կորուստներ է ունեցել իսպանացի միլիարդատեր Ամանսիո Օրթեգան, որը զրկվել է 2,2 մլրդ դոլարից։

Երկրորդ տեղում ամերիկացի ներդրող Ուորրեն Բաֆֆեթն է, որի կորուստները կազմել են 1,6 մլրդ դոլար։

Երրորդ տեղը բաժին է ընկել աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Բիլ Գեյթսին, որի կարողությունը նվազել է 1,4 մլրդ դոլարով։

Դե, իսկ աշխարհի 400 ամենահարուստ մարդկանց կորուստները միջինում կազմել են 175 մլն դոլար։

Միևնույն ժամանակ, 12 միլիարդատեր հասցրել է մեծացնել իր կապիտալը։ Խոսքը, մասնավորապես, նիգերիացի միլիարդատեր Ալիքո Դանգոթեի մասին է, որն իր կարողությունն ավելացրել է 180 մլն դոլարով։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ կոշկի առևտրով զբաղվող բրիտանացի Թոմ Ֆինին քրաուդֆանդինգ է սկսել Հունաստանին օգնելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը