Աշխարհ

02.07.2015 21:39


«Volkswagen» գործարանում ռոբոտը մահացու վիրավորել է աշխատողին

«Volkswagen» գործարանում ռոբոտը մահացու վիրավորել է աշխատողին

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գերմանիայի Վոլսբուրգ քաղաքում գտնվող «Volkswagen» գործարանո։ «Hessische Niedersächsische Allgemeine»-ի փոխանցմամբ` ռոբոտը դուրս է եկել վերահսկողությունից և մահացու վիրավորում հասցրել աշխատողին:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջադեպի ժամանակ տղամարդը գտնվել է սարքի ներսում. ռոբոտը հրել է աշխատողին դեպի մետաղե պատը և սեղմել կրծքավանդակը: Հիվանդանոց հասցնելուց հետո աշխատողը մահացել է:

«Volkswagen»-ի ներկայացուցիչները նշել են, որ տեղի ունեցածի պատճառը կարող էր լինել այն, որ սարքի ներսում տղամարդու աշխատելու պահին դրսում գտնվող մեկ այլ աշխատող ակտիվացրել է մեխանիզմը: Տեղի ունեցածը պարզելու նպատակով տարվում է քննություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը