Աշխարհ

03.07.2015 06:57


Կինը ոտքերի արանքում է թաքցրել 28–դյույմանոց հեռուստացույցը (տեսանյութ)

Կինը ոտքերի արանքում է թաքցրել 28–դյույմանոց հեռուստացույցը (տեսանյութ)

Զամբիայի մայրաքաղաքի բնակչուհուն տեղի էլեկտրոնիկայի խանութներից մեկից հաջողվել է աննկատ դուրս գալ` ոտքերի արանքում հեռուստացույցը թաքցրած։

«fapnews»–ի փոխանցմամբ՝ կրկեսային հնարք հիշեցնող գողությունը կինն, ընկերուհու պատսպարմամբ, իրագործել է դեռ հունիսի 16–ի ցերեկը։ Զննելով 28-դյույմանոց հեռուստացույցը՝ կինն անջատել է այն ցանցից, ապա, նայելով շուրջբոլորը, մտցրել շրջազգեստի տակ։ Ուղղելով հագուստը՝ նա արագ լքել է առևտրի կենտրոնը՝ ոչ մի կերպ զգացնել չտալով բեռան ծանրությունը։

Կորուստը հայտնաբերվել է միայն երեկոյան. այդ ժամանակ հսկիչները դիմել են տեսախցիկների օգնությանը։ «JacarandaFM»–ի փոխանցմամբ՝ գողին բռնել այդպես էլ չի հաջողվել։

Պետք է նկատել, որ Զամբիայի բնակչուհին ամենևին էլ Ամերիկա չի հայտնագործել. նմանատիպ դեպք էր արձանագրվել տարեսկզին Կոստա–Ռիկայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը