Աշխարհ

02.07.2015 15:32


Լավրով. «Հայաստանում ցույցերը փորձում են քաղաքականացնել»

Լավրով. «Հայաստանում ցույցերը փորձում են քաղաքականացնել»

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Հայաստանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ընթացող բողոքի գործողությունների արմատը զուտ տնտեսական է, բայց ոմանց օգտակար է թվում դրանք զարգացնել քաղաքական հունով։

–Այդ ցույցերը փորձում են քաղաքականացնել,–ասել է Լավրովը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

«Չափազանց մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդության մոտ ազգային օրակարգի ձևավորման վրա, այդ թվում, այսպես կոչված, խաղաղ ցույցերի միջոցով, որոնք ավելի ու ավելի են վարքականոն դառնում։ Դուք գիտեք՝ ինչպես են սկսվել գունավոր հեղափոխությունները՝ Մայդանն Ուկրաինայում, Հայաստանում այժմյան գործընթացները... Էլի գայթակղություն կա՝ դրանք օգտագործելու այդ նպատակով, որպեսզի լարվեն հակակառավարական տրամադրությունները, թեև այդ իրադարձությունների արմատը զուտ տնտեսական է, իսկ ոմանց կարծես օգտակար է թվում գնալ առաջ և այդ գործընթացները զարգացնել քաղաքական համատեքստում»,–հայտարարել է Լավրովը երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը