Աշխարհ

03.07.2015 17:25


Սթիվ Վոզնյակը չի ճանաչել իրեն «Սթիվ Ջոբս» կինոնկարի թրեյլերում (տեսանյութ)

Սթիվ Վոզնյակը չի ճանաչել իրեն «Սթիվ Ջոբս» կինոնկարի թրեյլերում (տեսանյութ)

«Apple Inc.» խոշորագույն ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է, որ չի ճանաչել իրեն «Սթիվ Ջոբս» կինոնկարի նոր թրեյլերում: «Bloomberg»-ի փոխանցմամբ` նա նշել է, որ չնայած այդ հանգամանքին՝ կինոնկարի դեմ որևէ բան չունի, քանի որ դա Հոլիվուդն է:

Վոզնյակը նաև ընգծել է, որ ըստ թրեյլերի՝ կինոնկարում շոշափվում է Ջոբսի և Վոզնյակի առճակատման թեման, որն իրականում տեղի չի ունեցել:

«Ես երբեք որևէ մեկին չէի մեղադրել գրաֆիկական ինտերֆեյսի գողության մեջ: Եվ երբեք որևէ նկատողություն չէի արել այն թեմայով, որ որևէ մեկը գողացել է իմ հանճարեղ գաղափարները», - հայտարարել է Վոզնյակը` ընգծելով, որ ֆիլմում որոշ իրադարձություններ չափազանցված են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը