Աշխարհ

06.07.2015 20:22


Ռուս տղամարդկանց մեծամասնությունը դեմ է մերկ արևահարվող կանանց

Ռուս տղամարդկանց մեծամասնությունը դեմ է մերկ արևահարվող կանանց

Ռուսաստանի տղամարդկանց մեծամասնությունն անթույլատրելի է համարում լողափում կնոջ գտնվելն առանց լողազգեստի վերին մասի: Ուսումնասիրությունների արդյունքում նման եզրակացության են եկել «Լևադա կենտրոնի»-ի մասնագետները:

Հարցումների արդյունքում պարզվել է, որ «Ի՞նչ եք կարծում՝ թույլատրելի՞ է լողափում արևայրուկ ընդունել առանց լողազգեստի վերին հատվածի» հարցին տղամարդկանց 50%-ը և կանանց 58%-ը տվել են «Հաստատ ոչ» պատասխանը:

«Ավելի շատ ոչ» պատասխանն ընտրել են տղամարդկանց 30%-ը և կանանց 27%-ը: Իսկ ահա 11%-ը կարծում է, որ որոշ դեպքերում ընդունելի է կանանց ներկայությունը լողափում՝ առանց լողազգեստի վերին մասի, իսկ հարցվածների 14%-ը՝ 18-24 տարեկան հասակում, նույնիսկ դրական է գնահատում մերկ կանանց ներկայությունը լողափում:

Բացի այդ, կենտրոնի մասնագետները պարզել են, որ ռուսաստանցիների մոտ 91%-ն անընդունելի է համարում լողազգեստով քաղաքում զբոսնելը, 69%-ը դեմ է ծխելուն, իսկ 73%-ը` հանրային վայրերում գարեջուր օգտագործելուն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը