Աշխարհ

06.07.2015 16:30


Լեյլա Ալիևան կառաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում

Լեյլա Ալիևան կառաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր, «Հեյդար Ալիևի հիմնադրամ»-ի փոխտնօրեն Լեյլա Ալիևան կառաջադրվի երկրում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ Ալիևի դստեր թեկնածությունը 2015 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում կառաջադրի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը:

Այս մասին «modern.az»-ին հայտնել է իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը: Նա տեղեկացրել է, որ Լեյլա Ալիևայի թեկնածության առաջադրման հարցում կուսակցության անդամները միակարծիք են:

Այս խորագրի վերջին նյութերը