Աշխարհ

08.07.2015 20:41


ՌԴ–ում առաջարկում են արգելել արագ սննդի, չիփսերի գովազդը

ՌԴ–ում առաջարկում են արգելել արագ սննդի, չիփսերի գովազդը

Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վասիլի Շեստակովն առաջարկում է փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» օրենքում՝ սահմանափակելով արագ սննդի, գազավորված ըմպելիքների, չիփսերի և տարբեր շոկոլադե սալիկների գովազդը:

Ինչպես տեղեկացնում է «Коммерсант»-ը, Շեստակովը վստահ է, որ անհրաժեշտ է դադարեցնել վստահեցնել մարդկանց և հատկապես երիտասարդներին, որ մեծ քանակությամբ շաքար, ճարպ և աղ պարունակող սնունդը չի վնասում առողջությանը:

Որպեսզի այս կամ այն ապրանքի գովազդն արգելվի, այն պետք է պարունակի 12,5%-ից ոչ պակաս կամ 15գ/չափաբաժին շաքար, կամ 1,5 գ աղ 100 գ սննդամթերքում։ Ինչ վերաբերում է ճարպային զանգվածի քանակին, ապա մթերքի 100 գ-ում այն չպետք է լինի 20 գ-ից ավելի:

Ըստ պատգամավորի՝ արագ սնունդը հակադրվում է օգտակար ազգային սննդին, և խոսքը ոչ միայն արևմտյան «McDonalds»-ի կամ «KFC»-ի մասին է, այլ նաև տեղական «Теремок» և «Крошка картошка» ընկերությունների։

Եթե օրենքի փոփոխության նախագիծն ընդունվի, ապա հեռուստաեթերով վերոնշյալ ապրանքների գովազդը կարգելվի ժամը 7:00–22:00-ն, բացի այդ, արտադրողները հնարավորություն չեն ունենա պատմել իրենց ապրանքի մասին նաև տպագիր ԶԼՄ-ում:

Բացի արագ սննդի գովազդից՝ գովազդային վահանակներից կարող են անհետանալ նաև այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են «Մարս»-ը, «Թվիքս»-ը և «Սնիկերս»-ը։

Մասնագետները նշում են, որ օրենքի ընդունումը կարող է լուրջ վնաս հացնել ոչ միայն գովազդային շուկային, այլ նաև կինոթատրոններին, որտեղ արագ սննդի գովազդի մասնաբաժինը կազմում է մոտ 20%:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը