Աշխարհ

08.07.2015 14:05


Ջոնի Դեփն անակնկալ է մատուցել ծանր հիվանդ երեխաներին

Ջոնի Դեփն անակնկալ է մատուցել ծանր հիվանդ երեխաներին

Ավստրալական Քվինսլենդում «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5–դ մասի նկարահանումների ժամանակ դերասան Ջոնի Դեփը որոշել է աջակցել «Lady Cilento» կլինիկայի ծանր հիվանդ երեխաներին։

52-ամյա դերասանը հերթական էպիզոդի նկարահանումներից հետո, առանց գրիմը մաքրելու, Ջեք-Ճնճղուկի կերպարով այցելել է փոքրիկներին։ Մանկական հիվանդանոցում դերասանի հայտնվելուն, այն էլ՝ այդ կերպարով, ոչ ոք չէր սպասում։

Փոքրիկները հիացմունք են ապրել՝ կենդանի տեսնելով իրենց սիրելի կերպարին. բնականաբար, նրանք բոլորն էլ ցանկացել են «սելֆի» անել հայտնի ծովահենի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը