Աշխարհ

10.07.2015 10:11


ԱՄՆ–ը միջուկային նոր ռումբ է փորձարկել

ԱՄՆ–ը միջուկային նոր ռումբ է փորձարկել

ԱՄՆ ՌՕՈւ–ն և Միջուկային անվտանգության ազգային վարչակազմն անցկացրել են «B61-12» միջուկային ռումբի առաջին ամառային փորձարկումը։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։

Առանց մարտագլխիկի «B61-12» ռումբը նետվել է Նևադայի Թոնոփա հրաձգարանում։ Արձակումն իրականացվել է «F-15E» կործանիչով։ Հաղորդվում է, որ փորձարկումը հաջող է համարվել։

Միջուկային անվտանգության ազգային վարչակազմից հայտնել են, որ մինչև տարեվերջ ծրագրվում է ևս 2 փորձնական արձակում, որոնց արդյունքում էլ որոշում կընդունվի հնարավոր շտկումների վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը