Աշխարհ

10.07.2015 19:55


Սարատովի ԿՆ–ն արգելել է իր աշխատակիցներին օգտվել «Twitter»–ից, «Instagram»–ից, «Facebook»–ից, «Google»–ից

Սարատովի ԿՆ–ն արգելել է իր աշխատակիցներին օգտվել «Twitter»–ից, «Instagram»–ից, «Facebook»–ից, «Google»–ից

Ինչպես տեղեկացնում է «FreeNews-Volga»-ն, Սարատովի շրջանի Կրթության նախարարությունը հրաման է ստորագրել, ըստ որի՝ տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու նպատակով ստորադաս հաստատությունների աշխատողներին արգելվում է օգտագործել արտասահմանյան ցանցային ընկերությունների ծրագրերն ու ծառայությունները:

Համաձայն հրամանի` արգելվում է օգտագործել «Twitter», «WhatsApp» և «Instagram» սոցիալական ցանցերը՝ որպես հաստատության վարչակազմի հետ կապի միջոց կամ հաստատության մասին պաշտոնական տեղեկություններ ստանալու աղբյուր: Արգելվում է օգտագործել «Facebook», «MySpace», «Yahoo! 360», «PeopleAggregator» և նմանատիպ հարթակները՝ որպես հաստատության պաշտոնական էջ:

Հրամանով արգելվում է նաև «Google»-ի, «Yahoo»-ի, «MSN»-ի, «AOL»-ի օգտագործումը՝ որպես հաստատության պաշտոնական փոտային սերվերներ, ինչպես նաև խորհուրդ չի տրվում պաշտոնական էջի տեղադրումը .com, co.uk, .net, .ua, .de, .org և այլ նմանատիպ դոմենային գոտիներում:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ հրամանի հեղինակները խորհուրդ են տալիս օգտագործել միայն այն սերվերները, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքում և ՌԴ-ի իրավասության տակ, օրինակ՝ «yandex.ru», «mail.ru», «rambler.ru» համակարգերը և .ru, .su դոմենները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը