Աշխարհ

11.07.2015 10:21


«HBO»–ն կցուցադրի Օբամայի այցը բանտ

«HBO»–ն կցուցադրի Օբամայի այցը բանտ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ կայցելի դաշնային բանտ ԱՄՆ–ի քրեական արդարադատության համակարգի դրության մասին ծրագրի շրջանակներում։

Ինչպես գրում է «Variety»–ն, Օբաման կմեկնի Օկլահոմա նահանգի Էլ Ռինո դաշնային բանտ, որտեղ ներկա պահին 1.2 հազ կալանավոր կա։

Օբաման կշրջի բանտում և կհանդիպի կալանավորների, բանտային անձնակազմի ու իրավապահ մարմինների աշխատակիցների հետ։ Դա կլինի նախագահի առաջին նման այցը երկրի պատմության մեջ։

Նախագծի հեղինակների մտահղացմամբ՝ հեռուստադիտողները սեփական աչքերով կտեսնեն՝ ինչպես է նախագահը վերաբերվում այդ խնդրին:

Հաղորդումը «HBO» հեռուստաալիքով կհեռարձակվի առաջիկա աշնանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը