Աշխարհ

14.07.2015 10:05


ԻՊ զինյալները երեխա են պայթեցրել ականը փորձարկելիս

ԻՊ զինյալները երեխա են պայթեցրել ականը փորձարկելիս

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները երեխա են պայթեցրել՝ կազմակերպության անդամներին ցույց տալով՝ ինչպես է աշխատում պայթուցիկ սարքը։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «A-Sumeriah News»–ին հղումով։

Դեպքը տեղի է ունեցել իրաքյան Դիյալա նահանգում։ Երեխայի հայրը հավաքագրվել էր զինյալների շարքեր մի քանի շաբաթ առաջ։ Նահանգի անվտանգության կոմիտեի ներկայացուցչի խոսքերով՝ նա հասցրել էր մասնակցել նաև ԻՊ անդամներից մեկի սպանությանը։ Ներկայացուցիչը պատմել է, որ երեխայի սպանությունն ի կատար է ածվել տասնյակ տղամարդկանց աչքի առաջ։

«Կազմակերպությանը չեն հուզում մարդկային հիմնարար արժեքները։ Նրանց հանցագործություններն անհաշիվ են, և երեխայի սպանությունը ևս մեկ անգամ ապացուցում է՝ ԻՊ–ն լրջագույն վտանգ է ներկայացնում»,–հավելել է անվտանգության կոմիտեի աշխատակիցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը