Աշխարհ

15.07.2015 07:38


Պենտագոնը մտադիր է չեղյալ հայտարարել տրանսգենդերների ծառայությունն արգելող օրենքը

Պենտագոնը մտադիր է չեղյալ հայտարարել տրանսգենդերների ծառայությունն արգելող օրենքը

Պենտագոնը պատրաստվում է չեղյալ հայտարարել տրանսգենդերների ծառայությունն արգելող օրենքը։ Ինչպես տեղեկացնում է «Associated Press»-ը, հրապարակայնորեն այդ հարցը բարձրացվելու է արդեն այս շաբաթ, ինչից հետո մոտ կես տարվա կտրվածքով նախատեսվում է ներդնել փոփոխությունները՝ բացթողումները բացահայտելու և նախագծի մանրամասները մշակելու նպատակով:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հանձնարարել է բարձրաստիճան ռազմական և քաղաքացիական առաջնորդներից բաղկացած աշխատանքային խումբ ստեղծել, որը գնահատական կտա խնդրին, և կբացահայտի գործնական հետևանքները: Մասնավորապես, ռազմական ղեկավարությունը նախատեսում է դիտարկել հարցն օրենսդրական, բժշկական և վարչական տեսանկյուններից: Այդ ժամանակահատվածում տրանսգենդերները չեն կարողանա ծառայության անցնել ամերիկյան բանակում, սակայն արդեն ծառայող տրանսգենդերների հետ կապված որոշումներն ընդունվելու են Պենտագոնի աշխատակիցների կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը